Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

08.05.2013

Սիրելի հայրենակիցներ:
Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր: Մենք տոնում ենք ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի 68-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 21 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:
Մեզ համար թանկ ու նվիրական են բոլոր այն ռազմիկները, ովքեր վտանգի պահին անվարան դիմագրավել են թշնամուն:
Մենք խոնարհվում ենք երկրորդ աշխարհամարտի մասնակից հերոսական սերնդի առջև, մենք հպարտանում ենք այն իրողությամբ, որ երբ վտանգված էր պապենական երկիրը, արյան կանչով Արցախի ազատագրման, հայրենիքի պաշտպանության դիրքերում էին այդ սերնդի որդիներն ու թոռները՝ երկրապահ կամավորականներն ու ազատագրական մարտերում ծնված Հայոց բանակի ռազմիկները:
Հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության և անկախության մղվող պայքարի պատմություն է: Մեր նախնիների բոլոր սերունդները իրենց զավակներին են փոխանցել հայ ինքնության, ազատատենչ ոգու և անկախ պետականության տեսլականը , չդադարելով հավատալ, որ դա իրողություն կդառնա:
Շուշիի ազատագրումը դարձավ Արցախաբնակ մեր հայորդիների ազատության և ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ:
Մեր սերնդին բախտ վիճակվեց կրելու նախնիների երազանքի, պայքարի ու հաղթանակի դրոշը հայոց անկախության անխորտակ միջնաբերդի վրա ծածանելու պատիվը:
Պայքարի առաջին գծում անձնվիրաբար մարտնչեցին մեր ժողովրդի լավագույն, պանծալի զավակները, մարտնչեցին հերոսաբար, անձնվիրաբար:
Շատերն ընկան մարտում, իրենց ոգու կորովը թողնելով սերունդներին:

Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր ոգուն ու նրա հաղթական բազկին:

Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:
Շնորհավոր հաղթանակների տոնը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22