Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Մեզ համար անչափ կարևոր է թանգարանային աշխատողների գործունեությունը

18.05.2013

Հարգելի բարեկամներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Հաճելի զուգադիպությամբ այս տարի օրը համընկնում է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը և դա ավելի տոնական է դարձնում երևույթը:
Մեր՝ Լոռու մարզում, գործում են հնագիտական, կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական 7 և 4 տուն-թանգարաններ: Դրանք մեր հինավուրց և նորօրյա մշակույթի, արվեստի, գիտության և գրականության թարգմաններն են աշխարհի քաղաքակրթության անդաստանում, և ինքնին հասկանալի է, թե որչափ կարևոր է մեզ համար թանգարանային աշխատողների գործունեությունը:
Եվ եթե նկատի ունենանք նաև, որ Հայաստանն անվանում են թանգարան՝ բաց երկնքի տակ, ապա մեզ համար էլ ավելի նվիրական ու տոնական է դառնում այս օրը:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53