Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.09.2019

Ավագ սերնդի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Այս օրը հրաշալի հնարավորություն է կրկին անգամ մեր խորին երախտագիտությունն ու հարգանքը հայտնելու ձեզ:
Շնորհակալություն մեր կողքին լինելու, Ձեր կյանքի փորձը մեզ փոխանցելու, կյանքի դժվարություններին դիմակայել սովորեցնելու համար:
Ձեզնից շատերը, չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ ներգրավված են հասարակական ու մշակութային ոլորտներում և մասնակցում են աճող սերնդի դաստիարակությանը, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն:
Մեր ժողովուրդը, արյան կանչով, ընդգծված հարգանք ու խորին պատկառանք ունի ավագ սերնդի ներկայացուցիչների, տարեցների նկատմամբ և այս ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, մեր դեմքն ու դիմագիծը, ինչը ևս մեզ հնարավորություն է տալիս տարբերվելու հարյուրավոր շատ այլ ազգերից: Վստահ եմ, որ այսպես է լինելու նաև առաջիկա տասնամյակներում ու հետագա դարերում:
Սիրելի՛ տարեցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն, որդիական ջերմություն և արժանապատիվ ծերություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38