Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.10.2019

 Վահագնաձոր համայնքի հարգարժա՛ն բնակիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ համայնքի օրվա կապակցությամբ:
Թեև գյուղը բավականին երիտասարդ է՝ որպես վարչական միավոր, սակայն, որպես բնակավայր, այն բավականին հին է, և դրա վկայությունն է գյուղում կառուցված երկաթգծի <<Զամառլու>> կոչվող կամուրջը, որը և գյուղի յուրօրինակ խորհրդանիշն է:
Լոռվա չքնաղ բնության գրկում բույն դրած այս փոքրիկ համայնքն իր ավանդույթներն ու ադաթներն ունի, լոռեցու հյուրընակությունը և նույնպես հավակնում է դառնալ մարզի զբոսաշրջային հյուրընկալ անկյուններից մեկը:
Սիրելի՛ վահագնաձորցիներ, մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, բարեբեր ու առատ տարիներ և օրեր, խաղաղ երկնքի տակ ապրելու և արարելու երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:34:32