Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.10.2019

Սիրելի՛ ուսուցիչներ, հարգարժա՛ն մանկավարժներ

սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Այն թանկ ու հոգեհարազատ է յուրաքանչյուրիս համար, որովհետև առիթ է տալիս մեզ կրկին ու կրկին արժևորելու Ձեր աշխատանքը, որն առաջին հերթին մեծագույն նվիրում է: Մեր մանկության լուսավար պատառիկները նաև Ձեզ հետ են կապված, սիրելի՛ առաջին ուսուցիչ, դաստիարակ, սիրելի՛ մանկավարժներ: Դուք սերունդներին ոչ միայն զինում եք գիտելիքներով, այլև հմտություններ եք տալիս կյանքում իրենց տեղը գտնելու, սովորեցնում եք լինել առաջին հերթին լավ մարդ ու հայրենասեր քաղաքացի: Երախտապարտ ենք Ձեզ, գլուխ ենք խոնարհում Ձեր վաստակի առջև:

Ձեր գլխավոր խնդիրը բոլոր ժամանակներում պետք է լինի մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարկությունը և պետության կառավարման գործն այսօր ստանձնած պաշտոնյաներիս համար շատ կարևոր է, որ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին Դուք երբևէ չկորցնեք Ձեր արժանապատվությունը ու միշտ արժանի մնաք Ուսուցչի վեհ կոչմանը:

Բարձրակարգ կրթություն  ստանալու և գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը, սերունդների հայրենասիրական դաստիարակությունը մեր անպարտելիության ու հարատևության հիմնական երաշխիքներից են, իսկ  Դուք՝ սիրելի՛ ուսուցիչներ, այդ վեհ գործի առաջամարտիկները:

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր անչափ կարևոր և պատասխանատու գործում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21