Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.10.2019

 Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
գրադարանային գործի հարգարժա՛ն մասնագետներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:
Գրադարանավարի օրը նշելով՝ մենք մեր խորին հարգանք ենք ցուցաբերում մարդկային լավագույն արարչագործություններից մեկին՝ գրքին և նրան ամենամոտը կանգնած մարդուն՝ գրադարանավարին, ով գրքի պահպանությունն ու սրբագործումը ստանձնել է՝ իբրև մասնագիտություն:
Գիր ու գրականության պաշտամունքը որդեգրած մեր ժողովրդի համար գիրքը մի ուրույն խորհուրդ ունի՝ լինի ձեռագիր մատյան, տպագիր գիրք, թե մեր օրերում այնքան պահանջված ու անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն:
Սիրելի՛ գրադարանավարներ, Ձեր մասնագիտության վեհությունը նաև այն է, որ դուք ոչ միայն պահպանում ու տարածում եք «գիրք» կոչվող արժեքը՝ այլև հանդես գալիս որպես գրասիրության գաղափարի ջատագով ու առաջամարտիկ:
Նաև ձեր շնորհիվ է, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գիրքը մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը` յուրատեսակ գանձարան, որը դուք տնօրինում եք արժանապատվորեն, խելամտորեն ու ստեղծագործաբար` այնտեղ եղած հարստությունից բաժին հանելով բոլորին:
Վստահ եմ՝ արհեստավարժ ու իրենց գործին նվիրված գրադարանավարների շնորհիվ կհարատևի մեզանում գիր ու գրականության պաշտամունքը:
Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն ուրույն մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ` գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի և շնորհակալության անկեղծ խոսքերի:
Առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ գրադարանավարներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59