Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

20.09.2019

 Սիրելի՛ լոռեցիներ,
շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Անկախության տոնի կապակցությամբ:
Մեր ժողովրդի բազմադարյա պատմության էջերում, որոնք լի են բազում ձեռքբերումներով ու հաղթանակներով, կան իրադարձություններ, որոնք առանձնահատուկ թանկ են մեզ համար, առավել ևս նրանց, ովքեր այդ պատմական իրադարձությունների ականատեսներն ու վկաներն են եղել: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախությոեւն հռչակած մեր տակավին երիտասարդ հանրապետությունը 28 տարեկան է: Այս բաղձալի օրվան հասնելու համար շատ հայորդիներ անգամ իրենց կյանքն ու ազատությունը չեն խնայել և մեզ ու գալիք սերունդներին են հանձնել մեր մի բուռ, բայց ազատ ու անկախ երկիրը: Մեր անկախ պետականության կայացման տարիները լի են եղել բազում փորձություններով ու նաև հաղթանակներով, որոնք տրվել են բացառապես մեր ժողովրդի վճռականության ու հաստատուն կամքի շնորհիվ: Այսուհանդերձ, միանշանակ կարելի է արձանագրել, որ պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մենք բոլորս ապրում ու արարում ենք մի երկրում, որը բոլորովին այլ արժեքների կրող է, մի երկրում, որտեղ յուրաքանչյուր մարդ բացարձակ արժեք է, մի երկրում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքար մղվում է ամենաբարձր մակարդակով:
Սիրելի՛ լոռեցիներ, այսօր իսկապես մեծ տոն է ու այս տոնի արժեքը կրկնապատկվում է, որովհետև մեզնից յուրաքանչյուրն այլևս մեծ հավատով է լցված գալիք օրվա հանդեպ՝ վստահությամբ, որ սերունդների ապագան հուսալի ձեռքերում է: Կեցցե՛ անկախությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-22 17:39:10