Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 19-րդ ամյակի կապակցությամբ 09.11.2015

Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 19-րդ ամյակի առթիվ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ 16.10.2015

Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Գյուղատնտեսությունը եղել և մնում է երկրի զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և դա է պատճառը, որ կառավարությունը հետևողականորեն շարունակում է գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝  Գրադարանավարի  օրվա առթիվ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ 06.10.2015

Հարգելի բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի օրվա առթիվ: Լոռու քաղաքային, գյուղական, դպրոցական ու մասնագիտական գրադարանները անգնահատելի մեծ դեր են կատարել մեր բնաշխարհի մի քանի սերունդների գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Գրադարանի մասնագետներն ու մատենագետները մեծապես նպաստում են մեր գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ 02.10.2015

Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։ Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ 02.10.2015

Հարգելի վանաձորցիներ, Շնորհավորում եմ ձեզ հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ: Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորն իր տարեգրությամբ Հայոց աշխարհի պատմության բացառիկ էջերից մեկն է, որում քաղաքակրթության և մշակույթի դարավոր վկայությունների հետ կան նաև հայրենիքի պաշտպանության և անդուլ աշխատանքով հարազատ ոստանի հզորացման, զարգացման հերոսական բազմաթիվ էջեր:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ  ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 22.09.2015

Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: 24 տարի առաջ մեր ժողովուրդը ընտրություն կատարեց կայացնելու անկախ հայկական պետականություն՝ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության արժեքների արմատավորմամբ ու կայունացմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51