Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Փոքրի՛կ բարեկամներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Ջերմորեն շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր մեր պայծառ մանուկների անհոգ մանկությունն են պաշտպանում՝ նրանց ծնողներին: Սիրելի փոքրիկնե՛ր Ձեր անկեղծությամբ և անմիջականությամբ դուք ջերմացնում եք մարդկանց սրտերը` հրճվանքի և գոհունակության պահեր պարգևելով ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Դուք մեր առօրյան լցնում եք խինդով ու անհոգությամբ: Ձեր ներկայությամբ բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի: Ձեր մեն մի ժպիտը մեզ՝ մեծահասակներիս, ուժ է տալիս անելու անգամ ամենաանկարելին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2020
Սիրելի՛ լոռեցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ Մայիսի 28-ն, անկասկած, մեր պատմության ամենապայծառ էջերից է: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: 1918թ. մայիսին հայ ժողովուրդն իր հերոսական կեցվածքով կարողացել է կերտել այս հաղթանակները և վերականգնել կորսված անկախությունն ու պետականությունը: Սա պատմական լուրջ հեղաշրջում է եղել առաջին հերթին հայ ազգի գիտակցության մեջ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2020
Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ լոռեցիներ ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Փոխադարձ հավատարմությունը, սերը, հարգանքը, ծնողների նկատմամբ՝ ակնածանքը, բարիք գործելու, հանրությանը պիտանի լինելու հատկանիշներն են ընկած այս գեղեցիկ օրվա հիմքում: Այս ավանդույթներն առավել արմատացած են հայկական ընտանիքներում ու մեզ են փոխանցվել դարերի խորքից: Գաղտնիք չէ, որ կրթօջախում ստացած գիտելիքներն ի զորու չեն փոխարինելու վաղ մանկությունից ընտանիքում ստացած դաստիարակությանն ու աշխարհաճանաչողությանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ 15.05.2020
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առթիվ: Պետության հասարակական, քաղաքական կյանքում անչափ կարևորվում է ուսանողության, երիտասարդության դերը, քանի որ յուրաքանչյուր պետության մասնակցությունը համաշխարհային արագընթաց զարգացումներում պայմանավորված է գիտելիքներով հարուստ և բանիմաց երիտասարդներով: Երիտասարդները յուրաքանչյուր պետության հենասյունն են, երկրի ներկան ու ապագան, ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները միայն կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 15.05.2020
Հարգելի՛ բարեկամներ Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Թանգարանների դերը բացառիկ ու կարևոր է յուրաքանչյուր պետության համար ու ժողովրդի կյանքում: Պահպանելով պատմության ու մշակույթի արժեքները, կապելով անցյալն ու ներկան՝ թանգարանները սերունդներին են փոխանցում ժամանակն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Մեր մարզը հարուստ է այդ առումով. մարզում գործում են կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական և տուն-թանգարաններ ու դրանք սիրելի վայր են ոչ միայն մեզ՝ լոռեցիներիս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև աշխարհի տարբեր ծայրերից Լոռի ժամանող շատ ու շատ զբոսաշրջիկների համար: Դրանք մեր նախկին, ներկա ու գալիք սերունդների հոգևոր գանձարաններն են:

Սիրելի՛ լոռեցիներ, Հայրենական և Արցախյան պատերազմների հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր և ազատամարտիկնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Հայրենական մեծ պատերազմը եղել է 20-րդ դարում մեր ժողովրդի ինքնահաստատման և լինելիության փորձաքարը: Հայորդիները ևս մեծ ու անուրանալի ավանդ են ունեցել` մոտեցնելով հաղթանակի օրը: Պատերազմի բովով են անցել նաև բազմաթիվ լոռեցիներ: