Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Արամ Խաչատրյան. «Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը»

17.12.2020

Սիրելի՛ լոռեցիներ, գործընկերնե՛ր
Նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար:
Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար մեծ պատիվ է, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն:
Ինչ խոսք, մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջան է, և սա մեզ բռունցքվելու, միակամ լինելու, մեկ միասնական նպատակի համար պայքարելու առիթ է և հնարավորություն: Իսկ նպատակը մեկն է՝ մեր մարզի ու երկրի բարօրությունը:
Խոսքս ուզում եմ ուղղել մարզի ողջ բնակչությանը՝ համայնքների ղեկավարներին, մտավորականներին, գիտության ու մշակույթի գործիչներին, գործարարներին, բուժաշխատողներին, հասարակական գործիչներին, ինժեներներին ու գյուղատնտեսներին՝ բոլոր-բոլորին. այսօր ես՝ որպես մարզի ղեկավար, ունեմ բոլորի՛դ աջակցության կարիքը: Պատրաստ եմ ձեզ հետ համագործակցային ջերմ մթնոլորտում և կառուցողական դաշտում քննարկելու այն առաջարկությունները, դիտարկելու առկա հնարավորությունները, որոնք ուղղված կլինեն մարզի բարեկեցության ապահովմանը: Կարծում եմ՝ շատ շուտով ձեզ հետ միասին ոլորտ առ ոլորտ հնարավորություն կունենանք քննարկելու մեր մարզի զարգացման առաջնահերթությունները, առկա խնդիրների հաղթահարման արդյունավետ ուղղությունները:
Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական: Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:
Սիրելի՛ լոռեցիներ,
մի հարցում կարող եք վստահ լինել. միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:
Եվ ուրեմն՝ ի գործ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09