Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՏՈՆԻ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՏՈՆԻ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 20.07.2020

Սիրելի՛ ալավերդցիներ. Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սիրելի ծննդավայրին նվիրված տոնի, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ: Ալավերդի քաղաքը ծնունդ է առել ու զարգացել` որպես արդյունաբերական քաղաք: Ալավերդցին միշտ առանձնացել է իր աշխատասիրությամբ, բարությամբ ու ազնվությամբ,իսկ Ալավերդին՝ հետաքրքիր ավանդույթներով ու կոլորիտով: Ու ինձ համար՝ որպես մարզի ղեկավար, շատ կարևոր է, որ այս բնակավայրի համն ու հոտը երբեք չկորչի, որ ալավերդցին հեռու լինի բոլոր տեսակի հոգսերից, որ ապրի արժանապատիվ կյանքով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2020

Սիրելի՛ սպիտակցիներ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է «Սպիտակի օր» տոնակատարությունը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Սպիտակցին մշտապես առանձնացել է իր հաստատակամությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի կարողացել ծնկի բերել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել՝ նոր շունչ առնելով: Դուք կարողացել եք ուժ գտնել և կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 05.07.2020

Սիրելի՛ լոռեցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին: Մեր երկրում տեղի ունեցած և շարունակվող աննախադեպ իրադարձությունները միտված են երկրի գլխավոր օրենքի պաշտպանությանը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:

Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է 2020թվականի ամառային զորակոչը

Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է 2020թվականի ամառային զորակոչը 01.07.2020

Սիրելի՛ զորակոչիկներ, այսօրվանից ու այսուհետ դուք ոտք եք դնում ձեր կյանքի ամենապատասխանատու և նշանակալի շրջափուլ, որն, անշուշտ, լի է լինելու բազմաթիվ ձեռքբերումներով ու փորձություններով: Սակայն ուզում եմ՝ վստահ լինեք՝ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելի է, եթե կա ամուր կամք ու վճռականություն: Իսկ այն, որ դուք ունեք թե՛ մեկը և թե՛ մյուսը, մենք վայրկյան անգամ չենք կասկածում: Տղանե՛ր, Վստահ եմ, որ քաջ գիտակցում եք հայրենիքի պաշտպանության գործին անվերապահորեն մասնակցելու կարևորությունն ու մշտապես բարձր եք պահելու հայ զինվորի, տղամարդու բարձր անունը, քանզի աշխարհում չկա ավելի նվիրական ու վեհ զգացողություն, քան հայրենիքի հանդեպ սերն է:

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերի հոսքից տուժած 3 ընտանիքի ֆինանսական աջակցության կցուցաբերվի

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերի հոսքից տուժած 3 ընտանիքի ֆինանսական աջակցության կցուցաբերվի 29.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունիսի 29-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 19.06.2020

Սիրելի՛ բուժաշխատողներ, Հարգարժա՛ն կոլեգաներ, այսօր, առավել քան երբևէ, Բուժաշխատողների մասնագիտական օրը, թերևս ամբողջ աշխարհում նշվում է առանձնահատուկ ակնածանքով ու խորին երախտագիտության զգացումով: Համավարակի դեմ մղվող «համաշխարհային պատերազմում» առաջամարտիկներն այսօր դուք եք՝ սիրելի՛ գործընկերներ: Անտեսելով սեփական կյանքն ու առողջությունը՝ դուք, վայրկյան անգամ չերկմտելով, մղվել եք անտեսանելի թշնամու դեմ պայքարի: Ձեր մարդասիրությունն ու մարդկային կյանքեր փրկելու պատրաստակամությունը սահմաններ չի ճանաչում.դրանում մենք համոզվում ենք՝ աշխարհի մի ծայրից մյուսը մեկմեկու օգնության շտապող բուժաշխատողների սխրանքը տեսնելով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04