Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը

27.01.2021

Հայոց հզո՛ր բանակ,
Հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ,
Հայ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը, երիցս փա՛ռք ձեզ,
Խորին խոնարհումս ձեզ:
Ցավոք, կրկին դժբախտություն ունեցանք առնչվելու մեր ազգին դարեր շարունակ հետապնդող ծանր ճակատագրի հեգնանքին, բայց ընկճվելու, թևաթափալ լինելու իրավունք պարզապես չունենք: Եկել ենք դարերի խորքից ու ճակատներս բաց` շարժվելու ենք դեպի պայծառ գալիք, ու թող ոչ ոք դրանում կասկած չունենա:
Հաղթահարելու ենք նաև այս դժվարին օրերը ու մեր հաղթական դրոշը նորից ենք ծածանելու հայոց կապույտ երկնակամարում, բա՛րձր, շա՛տ բարձր: Ընկճվելու իրավունք չունենք, քանզի ունենք ձեզ նման քաջարի զավակներ:
Մարտի դաշտից պատմվող հերոսությունները լեգենդների են նմանվում, բայց դրանք լեգենդներ չեն, դրանք իրական սխրաքներ են, որոնք ազնավազարմ քաջերի մենաշնորհն են միայն:
Կրկին խորին խոնարհուս ձեզ: Հայոց բանակն անպարտ է այնքան ժամանակ, քանի դեռ ամուր է հայ զինվորի կամքը, քանի դեռ մեր երիտասարդների երակներում Հայկի, Տիգրանի, Վարդան ու Վասակ Մամիկոնյանների արյունն է հոսում:
Քաջարի արծիվներ ծնող մայրե՛ր,
Այդ ինչ ոգով եք սնել, դաստիարակել ձեր զավակներին, որ վայրկյան անգամ չվարանելով՝ սեփական կյանքն ընծա բերեցին հանուն հայրենիքի և զինակից ընկերների:
Այսպիսի ազգը դատապարտված է հավիտյանս ապրելու և արարելու իր պապերի բնօրրանում:


Փա՛ռք ռազմի դաշտում նահատակված մեր հերոսներին:
Դուք չեք խնայել ձեր կյանքը հանուն ավելի վեհ գաղափարի՝ հանուն հայրենիքի ու այս մի բուռ հողում մեր բոլորի ազատ ապրելու իրավունքի:
Շնորհակալ ենք ձեզ, տղե՛րք: Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունները հավերժ լինելու են մեր շուրթերին, մեր սրտերում ու հոգիներում:
Սերունդները կրթվելու ու դաստիարակվելու են ձեր սխրանքների մասին լսելով, կարդալով, և այդ պատմությունները, դարեր թևածելով, հասնելու են ապագա, իսկ այնտեղ՝ ապագայում, հայը լինելու է հզոր, երկու ոտքով ամուր կանգնած իր պապերի հողին, անպարտ և միասնական:
Փա՛ռք հայ զինվորներին:
Փա՛ռք Հայոց բանակին:
Փա՛ռք մեր նահատակներին:
Փա՛ռք առյուծներ ծնող մայրերին:
Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00