Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 16.05.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 18-ին, նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը նվիրված կարևորագույն տոն։ Թանգարաններն անգնահատելի նշանակություն ունեն մարդկության կյանքում, դրանք մեր պատմության, հիշողությունների, ազգային ինքնության և մշակույթի պահապաններն են, կրթական և գեղագիտական դաստիարակության անփոխարինելի կենտրոններ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 15.05.2025
Հարգելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը հայկական մշակույթում դարեր շարունակ ունեցել է առանձնահատուկ դերակատարություն՝ լինելով անփոխարինելի արժեք ազգային ինքնության, մշակույթի և ավանդույթների պահպանման գործում: Այն միշտ եղել է մեր գոյության հիմնասյունը, որի միջոցով սերնդից սերունդ փոխանցվել են մայրենի լեզուն, հավատքը և ավանդույթները՝ ապահովելով մեր ժողովրդի հարատևման և զարգացման ուղին:

ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ 08.05.2025
Սիրելի երկրապահնե՛ր, հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր, Երկրապահի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորին: Անհերքելի է Երկրապահ կամավորականների ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Երկրապահը եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակի հիմքը, իսկ բանակը մեր անվտանգության երաշխավորն է: Այժմ էլ, Երկրապահ կամավորակաների միությունը չի դադարում լինել բանակի կողքին՝ որպես մեր երկրի խաղաղության պաշտպանության առհավատչյա:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ 08.05.2025
Հայրենական Մեծ պատերազմի սիրելի՛ վետերաններ, զինվորնե՛ր ու սպանե՛ր, հարգելի հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 80-րդ տարեդարձի առթիվ: Անուրանալի է հայ ժողովրդի մեծ ներդրումը այս հաղթանակի գործում: Ավելի քան 500 հազար հայազգի զինվորներ, ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն են ունեցել: Նրանցից շուրջ 300 հազարը զոհվել են, ավելի քան 100 հայեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև թիկունքում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 02.05.2025
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ժողովրդավարական գաղափարներով և սկզբունքներով առաջնորդվող մեր երկրում զանգվածային լրատվամիջոցների ազատ և անկաշկանդ գործունեությունն առաջնային կարևորություն ունի, քանզի խոսքի և մամուլի ազատության դրույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը աներկբա կերպով կանգնած է անկախ մամուլի պաշտպանության դիրքերում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 30.04.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցիներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Հայ մարդու համար աշխատանքը մշտապես եղել է ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև ձեռքբերումների, մշակույթի, կենսակերպի այցետոմս՝ որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք՝ որ երկրում էլ լինի: Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները սերնդեսերունդ կերտում ենք մայր Հայաստանում: