Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2022


Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք, քույրե՛ր
Ի սրտե, շնորհավորում եմ ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Մայրերի և քույրերի սերն ու հոգատարությունը թանկ ու անփոխարինելի են մեզնից յուրաքանչյուրի համար։Այդ ջերմությունը մենք զգում և պահում ենք ողջ կյանքում:
Ձեր օրհնությունը, բարի մաղթանքները պահապան են սահմանները պաշտպանող մեր զավակներին, ուղեկից են՝ խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան են՝ չարին ու վատին ընդդեմ:

Մեր մայրերի խնամքի ներքո ու ջերմ հոգատարությամբ են դաստիարակվում սերունդները՝ դառնալով մանկավարժ, բժիշկ, գիտնական, զինվորական, հոգևորական ու շինական, շենացնում ու պահպանում մեր հայրենիքը:
Մենք հպարտ ենք ձեզնով և շնորհապարտ ենք ձեր ավանդի համար:
Մենք անչափ երջանիկ ենք, երբ արժանանում ենք ձեր անափ սիրուն և հոգատարությանը:
Հայ ընտանքի ամրությունն ու հաջողություններն ավանդաբար խարսխված են եղել ձեր հոգատարության ու անձնազոհության վրա, ուստի առավել քան կարևոր է ձեր դերակատարությունն այսօր, երբ մեր երկրի առջև բազմաթիվ մարտահրավերներ կան ծառացած:
Տարեցտարի բոլոր ոլորտներում ավելի ու ավելի է մեծանում է Ձեր դերակատարությունը, և, առանց գեղեցիկ սեռի, անհնար է պատկերացնել և ոչ մի առաջընթաց:
Մենք երախտապա՛րտ ենք Ձեզ:
Կրկին շնորհավորում եմ, մաղթում քաջառողջություն, ընտանեկան երջանկություն,սիրով ու ջերմությամբ լի տարիներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06