Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 04.11.2025
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր անշահախնդիր և հոգատար աշխատանքը մարդասիրության ու նվիրումի բարձրագույն դրսևորում է։ Դուք ամեն օր կանգնում եք մարդկանց կողքին՝ նրանց ուժ, հավատ և հույս պարգևելով կյանքի դժվարին պահերին։ Մաղթում եմ առողջություն, տոկունություն և նոր հաջողություններ՝ մեր հասարակության բարօրությանն ուղղված ձեր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն ազնիվ ու նվիրված ծառայության համար։
Լոռու մարզպետը Տարեցների միջազգային օրը շնորհավորել է ավելի քան 1 դարը բոլորած Վարդանուշ տատիկին 06.10.2025
Տարեցների միջազգային օրը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Վանաձորում այցելել է 102-ամյա Վարդանուշ տատիկին, լավագույն մաղթանքներ հղել նրան։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի ելույթն Անկախության օրվա նախօրեին՝ Վանաձորի Հայքի հրապարակում 22.09.2025
- Տունը չորս պատը չէ, որում ապրում ենք։ Մեր Չորս պատը երեք գույն ունի։ Տոնդ շնորհավոր, Հայաստան։ Շնորհավոր տոնդ, իմ պայծառ երկիր։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 04.09.2025
ՆԳՆ Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի վետերաննե՛ր, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ: Այսօր լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու ձեզ՝ անձնազոհությամբ կյանքեր փրկելու, հրդեհների, հեղեղների, սողանքների և այլ արտակարգ իրավիճակների դեմ անձնվիրաբար պայքարելու, դժվարին պայմաններում գտնվող մարդկանց անվտանգությունն ապահովելու և ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար։
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգելի ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ, շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Գիտելիքն է ձևավորում քաղաքացուն, իսկ լավ կրթությունը զորացնում է մարդուն՝ հնարավորություն տալով իրականացնել կյանքի մեծ նպատակները, օգտակար լինել հասարակությանը և նպաստել պետության առաջընթացին։ Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթության ու գիտության հարգելի՛ մշակներ, թող նոր ուսումնական տարին դառնա հաջողությունների և նվաճումների սկիզբ, լեցուն լինի ձեռքբերումներով և հաղթանակներով։
Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ոչ միայն առիթ է շնորհավորելու մեր երկրի ապագան կերտող երիտասարդներին, այլև վերարժևորելու նրանց դերն ու պատասխանատվությունը մեր հայրենիքի զարգացման գործում։ Ձեր նախաձեռնող ոգին, նորարար մտածողությունն ու անսպառ էներգիան այն շարժիչ ուժն են, որոնք կարող են Լոռին և Հայաստանը դարձնել ավելի բարեկեցիկ ու հզոր։ Դուք եք մեր համայնքների նոր շունչը, Հայաստանի Հանրապետության վաղվա օրը։ Ձեր եռանդով, հավատով ու ազնիվ մղումներով է կառուցվում լուսավոր ապագան։



