Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.05.2026
Սիրելի՛ շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ «Վերջին զանգի» առթիվ։ Ձեր կյանքում սկսվում է բեկումնային փուլ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև աշխատաշուկայում ձեր տեղը գտնելու ճանապարհին։
Մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին, ովքեր տարիներ ի վեր ջանք չեն խնայել ձեզ գիտելիքներ փոխանցելու գործում։ Շնորհավորում եմ բոլորիդ և հաջողություն մաղթում։
Շնորհավո՛ր «Վերջին զանգ» և բարի երթ դեպի մեծ կյանք:



