Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
10.11.2026
Համայնքային կառավարման համակարգի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի՛ գործընկերներ
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա և Հայաստանի Հանրապետությունում ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ։
Բարձր եմ գնահատում համայնքային ծառայողների պատասխանատու աշխատանքն ու ներդրումը համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում և շնորհակալություն հայտնում բարեխիղճ ծառայության համար:
Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեությունը համայնքների զարգացման կարևոր նախապայման է։ Այդ գործընթացում էական դեր ունի Կառավարության պետական աջակցության քաղաքականությունը, մասնավորապես՝ սուբվենցիոն և ուղիղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։
Որպես Լոռու մարզպետ՝ շարունակելու եմ աջակցել համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին ու նախաձեռնություններին, նպաստել պետական աջակցության միջոցների արդյունավետ կիրառմանը և համայնքների առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ բնակիչների կարիքներին համապատասխան։
Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի նպաստ Լոռու մարզի համայնքների զարգացման և մեր պետության բարեկեցության։



