Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 09.03.2026
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ։ Ձեզ հետ միասին, քարը քարին դնելով, կառուցում ենք մեր տունը` մեր չքնաղ երկիրը։ Եվ թող ձեր բոլոր տոները խաղաղ երկրում և կապույտ երկնքի ներքո լինեն։ Արևշատություն և անսպառ պոզիտիվ եմ մաղթում ձեզ։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 29.01.2026
Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ: Ատեստավորված զինծառայողի բարձր աշխատավարձը՝ խղճուկ վարձատրության փոխարեն, 80-ականների զենքի փոխարեն՝ ժամանակակից սպառազինությունը, բաց երկնքի ու պահածոյի տարրաների փոխարեն՝ ամրաշինական կառույցները, 1.5 տարի ժամկետային զինծառայությունը,

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 10.11.2025
Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 29 տարեկան է: Համայնքների սիրելի ղեկավարներ, համայնքային ծառայողներ, գործընկերներ, այս օրը նվիրված է ձեզ՝ մեր մարզի յուրաքանչյուր անկյունում ամեն օր Լոռու ներկան կառուցողներիդ։ Մեր նպատակը մեկն է՝ մարզի յուրաքանչյուր համայնք պետք է դառնա ուժեղ, ինքնաբավ և զարգացող։ Մենք միասին հստակ գիտենք, թե ինչ է անհրաժեշտ դրա համար և մեր միասնական ջանքերն ուղղված են այդ նպատակին։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 04.11.2025
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր անշահախնդիր և հոգատար աշխատանքը մարդասիրության ու նվիրումի բարձրագույն դրսևորում է։ Դուք ամեն օր կանգնում եք մարդկանց կողքին՝ նրանց ուժ, հավատ և հույս պարգևելով կյանքի դժվարին պահերին։ Մաղթում եմ առողջություն, տոկունություն և նոր հաջողություններ՝ մեր հասարակության բարօրությանն ուղղված ձեր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն ազնիվ ու նվիրված ծառայության համար։
Լոռու մարզպետը Տարեցների միջազգային օրը շնորհավորել է ավելի քան 1 դարը բոլորած Վարդանուշ տատիկին 06.10.2025
Տարեցների միջազգային օրը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Վանաձորում այցելել է 102-ամյա Վարդանուշ տատիկին, լավագույն մաղթանքներ հղել նրան։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի ելույթն Անկախության օրվա նախօրեին՝ Վանաձորի Հայքի հրապարակում 22.09.2025
- Տունը չորս պատը չէ, որում ապրում ենք։ Մեր Չորս պատը երեք գույն ունի։ Տոնդ շնորհավոր, Հայաստան։ Շնորհավոր տոնդ, իմ պայծառ երկիր։



