Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց բուժաշխատողի օրը

Նշվեց բուժաշխատողի օրը 24.06.2012

Բուժաշխատողի մասնագիտական օրը Լոռիում հանդիսավորությամբ նշվեց հունիսի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մարզի բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ։ -Մասնագիտական յուրաքանչյուր տոն առիթ է ոչ միայն մեկմեկու շնորհավորելու, այլև կատարված աշխատանքներն ամփոփելու, գնահատելու, գործունեության հետագա ծրագրերը հստակեցնելու համար։ Բավականին աշխատանք է կատարվել, բայց և լուրջ մարտահրավերներ կան։

Պարգեւատրվեցին առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները, «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ եւ դաստիարակ» մրցույթի հաղթողները

Պարգեւատրվեցին առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները, «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ եւ դաստիարակ» մրցույթի հաղթողները 22.06.2012

Հունիսի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մրցանակակիրների, նրանց ուսուցիչների, «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» մրցույթի մարզային փուլի հաղթողների, ըստ առարկաների՝ տարվա լավագույն ուսուցիչների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մրցանակակիրների թիվը և այս տարին նույնպես բացառություն չէ։ Նախորդ տարվա 50 մրցանակակրի փոխարեն, այս տարի մարզն ունի 71 դիպլոմակիր, որոնցից 5-ն արժանացել են առաջին կարգի դիպլոմի, 17-ը՝ երկրորդ, 17-ը՝ երրորդ և 32-ը՝ գովասանագրերի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ 20.06.2012

Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ ՀՀ կառավարության կողմից առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումները հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում: Շարք են մտնում, վերազինվում են առողջապահական նոր հիմնարկներ, էլ ավելի խորքային են դարձել ազգաբնակչության բուժզննման և ապաքինման գործընթացները:

Օրախնդիր է մնում սեփական եկամուտների հավաքագրումը 19.06.2012

Հունիսի 18-ը Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հերթական թռուցկաժողովի օրն էր: Մարզպետը նախ խորհրդակցության մասնակիցներին հակիրճ ներկայացրեց հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքները,ապա լսեց մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի տեղեկատվությունները համապատասխան ոլորտների իրավիճակի վերաբերյալ: (Տեսանյութ)

Գերմանացի մանկաբույժները Վանաձորում 15.06.2012

«Ֆրիդենսդորֆ ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության մանկաբույժ¬ները Հայաստանի մանկական ասոցիացիայի (նախագահ՝ Վարուժան Աեդրակյան) հետ (Վանաձորում նրանց գործընկերն է «Վանաձորի մանկական կենտրոնը»` նախագահ Թամարա Գրիգոր¬յան) ավելի քան քսանամյա գործունեության և համագործակցության շրջանակներում Լոռու և Շիրակի մարզերի բնակչության շրջանում իրականացրեցին բարեգործական ակցիա:

Ա. Գեւորգյանն այցելեց Լոռու մարզ 14.06.2012

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Ա. Գեւորգյանն այցն սկսեց մարզի Մարգահովիտ համայնքից, որտեղ ներկա գտնվեց "Էյ Թի Փի" բարեգործական հիմնադրամի "Օհանյան" բնապահպանական կրթության կենտրոնի բացման արարողությանը: Համայնքում գործում է հիմնադրամի անտառվերականգնման տնկարանը, որին կից էլ հիմնված այս կենտրոնում կազմակերպվելու են բնապահպանական թեմաներով ուսուցումներ, դասընթացներ, դպրոցականների, ուսանողների այցեր: Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Օհանյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ, կենտրոնի ստեղծման համար ներդրվել է շուրջ 200 հազ. դոլար: Հիմնադրամի մեկ այլ տնկարան, որը նախատեսված է համայնքային ծառատնկման համար, կից բնապահպանական կենտրոնով հաջողությամբ գործում է Արագածոտնի մարզի Կարին գյուղում, եւ այդ դրական փորձը հանրապետության հյուսիսային մարզում եւս նույնպիսի կենտրոն ստեղծելու հիմք է հանդիսացել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 14:59:49