Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գայլերի հարձակումներից տուժած գյուղացիական տնտեսություններն աջակցություն կստանան ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից

13.05.2013

Մայիսի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության հիմնական թեման առնչվում էր ՀՀ-ում անկախ պետականության հռչակումից հետո առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին:

- Նպատակը բազաների ճշտումն է: Գյուղատնտեսական հաշվառումը հնարավորություն կտա կուտակելու անհարժեշտ տեղեկատվություն ոլորտի վերաբերյալ, որպեսզի հետագա ծրագրերն իրականացվեն առավել նպատակային ու արդյունավետ,- ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:  Նա տեղեկացրեց, որ նախնական, փորձնական հաշվառումը, մարդահամարի օրինակով, կանցկացվի արդեն այս տարի աշնանը, իսկ հիմնական հաշվառումը 2014թ. հոկտեմբերին: Ըստ նրա, բացատրական աշխատանքներ պետք է տարվեն բնակչության շրջանում գործընթացի կարևորությունը ներկայացնլու նպատակով:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները:  Ստացվել է 2054 տոննա պարարտանյութ, ընդհանուր պահանջարկը 2500 տոննա է: Վարչության պետի վստահեցմամբ՝  մինչև մայիսի 15-ը կստացվի  պահանջված ամբողջ խմբաքանակը: Վճարվել է 240 մլն դրամ՝ շուրջ 2100 տոննա պարարտանյութի համար: Դիզվառելիքի բաշխման գործընթացը նույնպես շարունակվում է:

Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը հայտնեց, որ այս տարի Լոռու մարզի մի շարք համայնքներում գայլերի հարձակումներից տուժած գյուղացիական տնտեսություններն աջակցություն կստանան ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարվեց հստակեցնել  պատճառված վնասի չափը, որպեսզի օգնությունը լինի հասցեական:

Չորրորդ հարտապ ծրագիրն ընթացքի մեջ է, ֆինանսավորումը կատարվել է 52 տոկոսով: Ա. Նալբանդյանը հորդորեց խստորեն հետևել  հանրապետական նշանակության, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին: Այս հարցի առնչությամբ օրերս նաև խորհրդակցություն կհրավիրվի շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Սեփական եկամուտների հավաքագրումը դարձյալ չի գոհացնում. մայիսի 8-ի դրությամբ հավաքագրվել է ընդամենը 19.1 մլն սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 14,1 տոկոսը, գույքահարկը՝ 6 մլն՝ 16,6 տոկոսը և հողի հարկը 3.4 տոկոս՝ 9.8 տոկոսը: 

Ուսումնական տարվա   ավարտին ընդամենը մի քանի օր է մնացել: Ա. Նալբանդյանն այդ օրն անձամբ կլինի մի քանի դպրոցներում, կշնորհավորի    շրջանավարտներին: 

   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53