Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց զորակոչային մարզային հանձնաժողովի նիստը

16.05.2013

Մայիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ անցկացվեց զորակոչային մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զինկոմիսարներ, 3-րդ բանակային կորպուսի, ոստիկանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ: Յուրքանչյուր տարի մարզային հանձնաժողովը երկու նիստ է գումարում՝ քննարկելով զորակոչի հետ կապված բոլոր խնդիրները:
Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին աշնանային զորակոչը լավագույնս կազմակերպելու համար՝ նշելով, որ զգալի աշխատանքներ պետք է տարվեն նաև գարնային զորակոչը բարձր մակարդակով անցկացնելու համար: Մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ գարնանային զորակոչի ավարտին ևս առիթ կունենա շնորհավորելու բոլորին՝ այն լավագույնս կազմակերպելու համար:
Նիստի ընթացքում քննարկվեցին զորակոչի, զինակոչիկների բուժզննության խնդիրների հետ կապված մի շարք հարցեր:
Նիստի ընթացքում նշվեց, որ 3-րդ բանակային կորպուսը պատրաստ է աշխատանքի ընդունել պայմանագրային զինծառայողների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36