Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակիչներին հիմնականում դիմում են անվճար բուժման և աշխատանքով տեղավորման հարցերով

17.05.2013

Մայիսի 16-ին Լոռու մարզպետի կողմից Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի քաղաքացիների ընդունելության օրն էր: Ցուցակագրվածներից բացի ընդունելություն էին խնդրել նաև Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան և Հոբարձի համայնքների բնակիչները:
Մարզպետարան եկած շուրջ 20 քաղաքացիների ընդունելությանը, մարզպետի որոշմամբ՝ քաղաքացիների բարձրացրած հարցերը օպերատիվորեն լուծելու և նրանց տեղում սպառիչ պատասխան տալու նպատակով, մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը,մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Դիմող քաղաքացիներից 4-ը աշխատանքով ապահովման կարիք ունեին: Նրանց Ա. Նալբանդյանն առաջարկեց աշխատանքի ընդունվելու համար մասնակցել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում առկա թափուր հաստիքների մրցույթներին:
Հերթական ընդունելությանը նույնպես քաղաքացիների զգալի մասը դիմեցին անվճար ստացիոնար բուժում ստանալու խնդրանքով: Թեև նրանց պարզաբանվեց, որ այդ նպատակով նախատեսված ծավալները արդեն իսկ գերակատարել են, այսուամենայնիվ, դիմումները կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում դրական լուծում կստանան:
Սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներից 2-ին որոշվեց տրամադրել միանվագ դրամական օգնություն:
Որպես կանոն, քաղաքացիների ընդունելության օրերն առանց հետաքրքիր միջադեպերի չեն անցնում: Այս անգամ ներկաներին զարմացրեց Վանաձորի բնակիչ Պավլե Զոհրաբյանը, ով վստահեցրեց, որ Աստծո շնորհ է իջել իր վրա և ինքը ձեռքերով բուժում է ամենատարբեր անբուժելի հիվանդություններ: Նա խնդրեց նմանատիպ հիվանդներին ուղղորդել իր մոտ: Քաղաքացուն պարզաբանվեց, որ առանց առողջապահության նախարարության համապատասխան արտոնագրի ինքը չի կարող նմանատիպ գործունեություն իրականացնել:
Մարզի ղեկավարին հիացրին Կուրթանի բնակիչ Արարատ Նալբանդյանի ձեռքի փայտագործ աշխատանքները, որոնց լուսանկարները ներկայացվել էին: Մարզպետը խոստացավ աշխատանքներին ծանոթանալ տեղում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17