Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպեց Լոռու մարզպետի հետ

19.05.2013


Մայիսի 17-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան՝ տիկնոջ հետ: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպեց մարզի ղեկավարի աշխատասենյակում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Դեսպանը, ողջունելով Ա. Նալբանդյանին և Ս. Դարբինյանին՝ նշեց, որ պաշտոնավարում է արդեն շուրջ մեկ տարի և մեծ ցանկություն է ունեցել լինել Լոռու մարզում, հանդիպել մարզի ղեկավարին և Վանաձորի քաղաքապետին: Նա նշեց, որ Արգենտինայում մեծ թվով հայեր են բնակվում, ովքեր զգալի դերակատարություն ունեն երկրի տնտեսական և քաղաքական զարգացման գործում:
Մարզպետը նույնպես ողջունելով դեսպանին՝ կարևորեց նրա առաջին այցը Լոռու մարզ: Ա. Նալբանդյանը հույս հայտնեց, որ հանդիպումը կտա իր ցանկալի արդյունքը՝ հանդիսանալով հետագա համագործակցության սկիզբ:
-Արգենտինայի հանրապետությունը դեռևս 2007թ.-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանութունը, ինչը մեծ կարևորություն ունի մեր երկրի համար,-ասաց մարզպետը:
Նա պարոն Ռիվերային ներկայացրեց Լոռու մարզի տնտեսական և արտադրական հնարավորությունները՝ ցանկություն հայտնելով համագործակցել հատկապես գյուղատնտեսության ոլորտում, քանի որ Արգենտինան բավականին զարգացած գյուղատնտեսական երկիր է և կարող է օգտակար լինել փորձի փոխանակման առումով: Դեսպանը, ընդառաջ գնալով մարզի ղեկավարի առաջարկին, պատրաստակամություն հայտնեց Արգենտինայի կառավարության հետ քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները և ոլորտները:
Ա. Նալբանդյանը դեսպանին առաջարկեց լինել նաև մարզի պատմամշակութային արժեքներ ներկայացնող մի շարք վանքերում, եկեղեցիներում: Պարոն Ռիվերան սիրով ընդունեց առաջարկը: Հանդիպան ավարտին մարզի ղեկավարը հուշանվեր հանձնեց դեսպանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36