Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի մի շարք դպրոցներում հայտնաբերվել են լուրջ խախտումներ

18.05.2013

Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը վերջին շրջանում ուսումնասիրություններ է կատարել մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ հայտնաբերելով լուրջ խախտումներ: Տնօրեներից ոմանք մարզի ղեկավարի կողմից արժանացել են խիստ նկատողության: Մարզի դպրոցներում ուսումնասիրություններ են կատարվել նաև Կրթության և գիտության նախարարության պետական տեսչության կողմից: Հայտնաբերված խախտումները գրեթե կրկնվել են:
Արդյունքների քննարկման նպատակով մայիսի 17-ին մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը հրավիրել էին խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանի ներկայացմամբ՝ խախտումները հիմնականում առնչվել են աշխատանքային օրեսգրքին, հաստիքացուցակների դրույքաչափերի ավելացմանը կամ նվազեցմանը, արձակուրդների վերաբերյալ ապօրինի գրառումներին, գույքի դուրս գրման ոչ պատշաճ ձևակերպումներին, դպրոցների կառավարման խորհուրդները կրել են ձևական բնույթ, չի վարվել աշխատանքի հաճախումների գրանցամատյան, դասաժամերը բաշխվելեն շատ հաճախ տնօրենների ընտանիքի անդամների միջև և այլն:
Մ. Սայադյանը, ներկայացնելով ԿԳՆ պետական տեսչության կողնից հայտնաբերված խախտումները, նշեց, որ դրանք նախորդ տարիների համեմատությամբ զգալիորեն նվազել են:
Ա. Նալբանդյանն, անդրադառնալով ուսումնասիրության արդյունքներին, տնօրեններից պահանջեց աշխատել օրենքով սահմանված կարգով, փոխել մոտեցումները աշխատանքի նկատմամբ, կարճ ժամկետներում շտկել թերությունները:
-Այն տնօրեններն, ովքեր զգուշացվելուց հետո կշարունակեն չարաշահել իրենց տրված լիազորությունները, կազատվեն աշխատանքից,- ասաց մարզպետը:
Նա նշեց, որ նմանատիպ ուսումնասիրություններ պետք է կատարվեն պարբերաբար:
Անդրադարձ կատարվեց նաև մարզպետարանի ենթակայության դպրոցներում «Վերջին զանգ» միջոցառման, ավարտական քննությունների կազմակերպման հարցերին:
Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորեց միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով, ցուցաբերել մանակավարժին վայել պահվածք:
Ներառական կրթության իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր ներկայացրեց ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Նա տնօրեններին առաջարկեց առավել ակտիվորեն աշխատել համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00