Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը

14.05.2013

Լոռու մարզում շարունակում է կարևոր խնդիր մնալ հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշը: Իրավիճակը շտկելու համար առայժմ չի հաջողվում բեկումնային փոփոխություններ կատարել՝ չնայած մարզային իշխանությունների ամենօրյա ուշադրությանն ու կատարվող աշխատանքներին: Այդ խնդրին գումարվել է նաև գույքի և հողի վարձակալության դիմաց գանձվող գումարների հավաքագրման ցածր մակարդակը մարզի մի շարք համայնքներում:
Պատճառների պարզաբանման նպատակով աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակիցների և մարզի շուրջ 20 համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունն անցկացվեց մայիսի 14-ին:
Փոխնախարարի և մարզի համայնքների ղեկավարների նախորդ հանդիպումից շատ ժամանակ չի անցել, երբ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրավիճակը շտկելու համար, սակայն արդյունքները վկայում են, որ էական փոփոխություններ չեն արձանագրվել:
-Լոռու մարզում հարկերի հավաքագրման առումով ցուցանիշները հանրապետական միջինից բարձր են, սակայն, այդուամենայնիվ, համայնքների մի մասում անելիքներ դեռևս կան,- ասաց Վ. Տերտերյանը:
Վանաձոր քաղաքը զգալի պարտքեր ունի կուտակած հողի հարկի և գույքահարկի գծով:
Ըստ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի, պատճառը Քիմգործարանի կողմից չվճարված պարտքերն են համայնքային բյուջեին: Գործարանի ղեկավարությունը խոստացել է առաջիկայում թեթևացնել այն: Բացի այդ, ըստ քաղաքապետի, պարտքեր կուտակած շուրջ 300 քաղաքացիների նկատմամբ հայց է ներկայացվել դատարան՝ գումարները գանձելու նպատալով:
Համայնքապետերից ոմանց պատճառաբանությամբ հավաքագրման վատ ցուցանիշները հետևանք են սոցիալական ծանր վիճակի և բնակիչների բացակայության : Համայնքների մի մասում էլ կազմվել են ոչ իրատեսական բյուջեներ: Օրինակ, Պրիվոլնոյե համայքնում պլանավորվել է հավաքագրել 7 մլն դրամ ավելի, քան նախորդ տարի, ինչն, ըստ մարզպետի, անիրատեսական է: Նմանատիպ խնդիրներ ունեցող համայքների ղեկավարներին առաջարկվեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության հետ վերանայել բյուջեները:
Կարևորվեց հակակարկտային կայանքների տեղադրման անհրաժեշտությունը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ բարեգործական ծրագրի շրջանակներում մարզի մի շարք համայնքներում կայանքներ տեղադրելու համար: Բացի այդ հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակնեում ևս նախատեսվում է 10 հակակարկտային կայանք ձեռք բերել: Վերջիններս կտեղադրվեն այն բնակավայրերում, որտեղ վարելահողերն օգտագործվում են և նպատակային և շատ են պտղատու այգիները:
Քննարկան ավարտին Վ. Տերտերյանը հույս հայտեց, որ հաջորդ հանդիպմանը իրավիճակը զգալիորեն շտկված կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17