Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում բացվեց ՄԻՊ գրասենյակ 11.06.2012
Հունիսի 6-ին Վանաձորում բացվեց Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու մարզային գրասենյակը, որը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքերով ամենաակտիվն է 6 մարզերում գործող գրասենյակների թվում: Բացման արարողությունը տեղի ունեցավ առանց կարմիր ժապավենի, որը կապված էր գրասենյակի վարձակալված լինելու փաստով: Կարեն Անդրեասյանը խոստացավ սեփական գրասենյակ ունենալու դեպքում ավելի հանդիսավոր բացում ապահովել: (տեսանյութ)
Թռուցկաժողով 06.06.2012
Հունիսի 5-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետի ամենշաբաթյա թռուցկաժողովը, որի ընթացքում վարչությունների ու բաժինների պետերը զեկուցեցին նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման մասին, մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ: (Տեսանյութ)

Լոռու մարզ- ՊԱԿԱ համագործակցությունը հեռանկարներ է խոստանում 05.06.2012
Դեռևս մարտ ամսին Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի՝ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել կողմերի միջև համագործակցության շրջանակներում քայլեր իրականացնել գյուղատնտեսության և տուրիզմի բնագավառներում։ Հունիսի 5-ին ՊԱԿԱ մարզի պատվիրակությունը կրկին Լոռու մարզում էր, այս անգամ արդեն գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։ (Տեսանյութ)
2012թ. մայիսի 24-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախաձեռ¬նու¬թյամբ տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հնարավորու¬թյունները» հետազոտության թեմայով սեմինար-քննարկում, որի նպատակն էր վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հարցում տեղ գտած թերությունները և դժվարություները, որոնց արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:

Լոռու մարզի խորհրդի նիստում 01.06.2012
Մայիսի 30-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Լսվեցին զեկուցումներ հանրակրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, երեխաների պաշտպանության ոլորտում ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի բաղադրիչների վերաբերյալ, արվեցին օրախնդիր հայտարարություններ:
Մարզխորհրդի նիստ 29.05.2012
ՀՀ Լոռու մարզի խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը 11-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնի (երկաթուղայինների մշակույթի տան) դահլիճում: Օրակարգում՝ 1. Լոռու մարզի հանրակրթական համակարգի բարեփոխումների ընթացքի մասին: (Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ.Սայադյան) 10 րոպե 2. Ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի բաղադրիչները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: (Զեկ.՝ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ն.Սարգսյան ) 15 րոպե 3. Հայտարարություններ.