Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

30.09.2013

Սեպտեմբերի 30-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Առաջիկա ամիսը, ինչպես նշեց Լոռու մարզպետը, հագեցած կլինի մի շարք մշակութային միջոցառումներով: Ա. Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու համար:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց մարզում ընթացող կապիտալ շինաշխատանքների, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ դրանք ավարտական փուլում են:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց, որ մարզում բնականոն հունով ընթանում է կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի բաշխման գործընթացը: Ընդհանուր առմամբ մարզը ներկայացրել է 1000 տոննա պարարտանյութի պահանջարկ, որն ամբողջությամբ բաշխված է: Պարարտանյութի համար պետք է վճարվի 120 մլն դրամ: Առայժմ, սակայն, վճարվել է ընդամենը 14 մլն դրամ: Մարզպետը հանձնարարեց գումարների հավաքագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպել:
Դիզվառելիքի բաշխման գործընթացը ևս սկսված է: Այն բաշխվել է առայժմ 16 համայնքի (161 հազար լիտր): Արդեն իսկ վճարվել է 68 մլն դրամ: Դիզվառելիքի ընդհանուր պահանջարկը 865 հազար լիտր է: Նախորդ տարի մարզի համայնքներին մատչելի գներով տրված առաջին վերարտադրության ցորենի սերմացուի համար դեռևս վճարվել է 29 մլն դրամ (46մլն-ից): Այս տարվա աշնանացանի համար մարզին հատկացվել է 300 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու: Առայժմ բաշխվել է 122 տոննան: Մարզի ղեկավարը հանձնարարեց այս տարվա համար նախատեսված առաջին վերարատադրության ցորենի սերմացուն առաջին հերթին տալ այն համայնքներին, որոնք մարել են նախորդ տարվա պարտքը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները սեպտեմբեր 27-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 61,6 տոկոս, գույքահարկինը՝ 57, հողի հարկի կատարողականը՝ 55 տոկոս: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց հետևողական աշխատանք տանել:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59