Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության հերթական այցը Վանաձոր

30.09.2013

Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել դեռևս նախորդ տարի, որին հաջորդել է փոխգործակցությունը երկու վարչական միավորների միջև: Շուրջ մեկ տարվա ընթացքում փոխադարձ այցեր են եղել: Լոռու մարզի դպրոցականները եղել են մայրաքաղաքում, այցելել տեսարժան վայրեր, պատմամշակութային կենտրոններ, նվերներ փոխանակել:
Այս տարի հունիսին  հերթական անկնկալն էր մատուցվել.  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ու Երևանի թիվ 130 դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ տնօրեն Արմինե Հովհաննիսյանի հետ, այցելել էին  Լոռու մարզ, Վանաձոր- Երևան բարեկամությունը խորհրդանշող նստարաններ նվիրաբերվել Վանաձորի Հայքի հրապարակին: Դպրոցականները եղել էին նաև Դսեղ գյուղում, այցելել Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարան, Դսեղի դպրոց ու մանկապարտեզ՝ արժեքավոր նվերներ հանձնելով կրթօջախներին:

Հերթական այցը շատ չուշացավ:  Այս անգամ ևս մայաքաղաքից ժամանած հյուրերը ձեռնունայն չէին եկել: Պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը, Հայաստանի հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի  կանանց խորհուրդը, վարչական տարածքի թիվ 130 դպրոցի կոլեկտիվը՝ պատվիրակության ղեկավար՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար  Հրայր Անտոնյանի գլխավորությամբ Վանաձոր այցելեցին սեպտեմբերի 28-ին: Պատվիրակությունը փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի աշխատակազմի ներակայացուցիչների, ՀՀԿ Լոռու մարզային կառույցի կանանց խորհրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի մանկատուն, Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոց,  թիվ 1 օժանդակ դպրոց: Հյուրերն անվանական նվերներ էին պատրաստել մանկատան և Խնամքի կենտրոնի բոլոր սաների համար, իսկ թիվ 1 գիշերօթիկ դպրոցին նվիրեցին մարզագույք: Իր կողմից երեխաների համար նվերներ էր պատրաստել նաև Վանիկ Ասատրյանը:

 Վանաձորի Հայքի հրապարակի համար ևս նվերներ ունեին՝ 4 փայտյա  տարողունակ աղբարկղեր, որոնք հնարավորություն կտան տարածքն առավել մաքուր պահելու:

Մանակատանը հյուրերին անակնակալ էր սպասվում: Այստեղ տնօրեն Արշալույս Հարությունյանը Հրայր Անտոնյանին ներկայացրեց 2006թ. հունվարի 6-ին վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից տնկված եղևնին: Տնօրենը հույս հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես կլինի մանակատանը՝ դառնալով սաների լավագույն բարեկամը:

Վանաձորի խնամքի կենտրոնում պատվիրակության անդամներին դիմավորեցին ինչպես կոլեկտիվը՝ տնօրեն Հասմիկ Ներակարարյանի գլխավորությամբ, այնպես էլ կենտրոնի հեծանվային խմբակի պատանի հեծանվորդները:

Թիվ 1 օժանդակ դպրոցում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով:

Հյուրերը շրջեցին կրթական հաստատություններում՝ ծանոթանալով պայամաններին:

 Նրանք խոստացան հաճախակի  այցելել երեխաներին:

Լոռու մարզպետարանում պատվիրակության անդամներին ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա կարևորեց Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև ձևավորված բարեկամությունը, որը գնալով խոր արմատներ է արձակում: Մարզի ղեկավարը խոստացավ առաջիկայում մարզի պատվիրակության հետ պատասխան  այցով լինել մայրաքաղաքում:

Հրայր Անտոնյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ ամեն անգավ մեծ սիրով է լինում Լոռու մարզում, քանի որ արմատներով Դսեղ գյուղից է:

Գեղարվեստական մաս ևս նախապատրաստվել էր:  Մայրաքաղաքից ժամանած շնորհալի փոքրիկների և Վանաձորի պարային խմբերի մասնակցությամբ համատեղ համերգ էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Նրանց ողջունեց և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը հղեց Հրայր Անտոնյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53