Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված էքսպո

28.09.2013

Սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում կայացավ զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Էքսպոյի նպատակն էր ՀՀ-ում խթանել զբոսաշրջության զարգացումը:
Մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը նույնպես մասնակցեց միջոցառմանը: Պատվիրակությունը գլխավորում էր Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:
Միջոցառմանն աջակցելու, Լոռու մարզը լավագույնս ներկայացնելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին երիտասարդական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից շնորհակալագիր փոխանցվեց:
Լոռու մարզը ներկայացավ իր սովորույթներով, տարազներով, արվեստի նմուշներով, ճաշատեսակներով՝ արժանանալով հյուրերի հավանությանը: Տաղավարի մոտ ցուցադրվում էին մարզի մասին պատմող տեսահոլովակներ, վահանակներ:
Ժյուրիի գնահատմամաբ՝ Լոռու մարզի տաղավարը լավագույն եռյակում էր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22