Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարի պետական համույթի համերգը Լոռու մարզում

27.09.2013

 

Սեպտեմբերի 26-ին Շառլ Ազնավուրի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Պարի պետական անսամբլի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար, կոմպոզիտոր` Հայկ Գրիգորյան):

Այն  կազմակերպվել էր  ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Լոռու մարզում կազմակերպչական հարցերին աջակցել էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Համերգային ծրագիրը բավականին հագեցած էր: Այն անցավ ջերմ մթնոլորտում: Հանդիսատեսը համույթի կատարումներն արժանացրեց  ջերմ ծափողջույնների: 

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը ողջույնի խոսք հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ՝ շնորհակալագիր հանձնելով  համույթի կոլեկտիվին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28