Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ախթալա քաղաքի ղեկավարը ներկայացրեց իր գործունեության 2011թ. տարեկան հաշվետվությունը 27.02.2012
Փետրվարի 25-ին Ախթալա քաղաքի ղեկավար Հայկ Խաչիկյանն ավագանուն, ներկա գտնվող ախթալեցիներին, Լոռու մարզպետարանի ղեկավարներին ներկայացրեց իր գործունեության 2011թ. տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետն իր հաշվետվությունը սկսեց բյուջեի եկամուտների հրապարակմամբ, ներկայացրեց վարչական բյուջեի ծախսային մասը: (Ներկայացնում ենք «Անկյուն +3 h/ընկերության տրամադրած տեսանյութը):
Մարզպետին դիմում են հիմնականում սոցիալական օգնության խնդրանքով 24.02.2012
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ ընդունելության համար նախապես գրանցվել էին 18 քաղաքացիներ, նրա հետ հանդիպման, սակայն, եկել էին ավելի մեծ թվով բնակիչներ ինչպես Ալավերդուց, այնպես էլ հարակից համայնքներից: (տես տեսանյութը)
Ամփոփվել են տարածքային փուլի արդյունքները 23.02.2012
Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ, դպրոցական առարկայական օլիմպիադաների Լոռու մարզային կազմկոմիտեի նախագահ Մայիս Խաչատրյանի՝ դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի արդյունքները ընդհանուր առմամբ կարելի է բավարար գնահատել հատկապես հասարակագիտական և հումանիտար առարկաներից, «Նախնական զինվորական պատրաստվածությունից»։
Մարտ-ապրիլ ամիսներին շահագործման կհանձնվի 203 բնակելի տուն 22.02.2012
Պետբյուջեի ֆինանսավորմամբ ,,Գլենդել-Հիլզ,, ընկերության կողմից, Լոռու մարզում իրականացվող՝ ,,Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության,, ծրագրի դանդաղ ընթացքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ երեկ համատեղ հանդիպում էր կազմակերպվել ծրագրում ընդգրկված համայնքների և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թռուցկաժողով 21.02.2012
Փետրվարի 20-ին Լոռու մարզպետի ամենշաբաթյա հերթական խուրհրդակցությունն սկսվեց սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակի քննարկումով: Հատկապես անհանգստացնող է հողի հարկի հավաքագրման վիճակը, թերևս բավարար է գույքահարկի հավաքագրման ընթացքը: (Դիտեք տեսանյութը)
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ 20.02.2012
2012թ.-ին Սպիտակի Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջանների թվով 24 գյուղական համայնքներում իրականացվող բնակարանային շինարարությունում աշխատելու համար հրավիրվում են որակյալ որմնադիրներ, ծեփագործներ, հյուսներ, ներկարարներ, բետոնագործներ: