Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստում

09.04.2014

Ապրիլի 9-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին մասնակցում էր նաև Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը: Նա տեղեկացրեց, որ մարզում ձևավորվող Ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ 911 ծառայությունում, աշխատանքով կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր, սակայն, պետք է տիրապետեն օտար լեզվի, համակարգչային գիտելիքներ ունենան և ցանկալի է նաև՝ բարձրագույն կրթություն: Նա հանձնաժողովի անդամներին խնդրեց աջակցել համապատասխան կադրերի հավաքագրման հարցում:
Ներկայացվեց Լոռու մարզպետի այս տարվա փետրվարի 11-ի որոշումը հանձնաժողովի կազմը համալրելու մասին: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ այսուհետ հանձնաժողովի լիիրավ անդամ է նաև «Օրրան» հասարակական կազամակերպության Վանաձորի կենտրոնի տնօրեն Մարիամ Մանուչարյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ Վալերի Ջաղինյանը հանգամանորեն ներկայացրեց նախորդ երկու ամսում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում կատարված աշխատանքները: Նա նշեց նաև, որ հաշմանդամության խնդիրները, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքները լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են, լուսաբանվում են նաև Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջով, «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարով:
«ՀՀ զբաղվածության գործակալության» Վանաձորի մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն անդրադարձավ մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող ծրագրերին, գործատուների հետ համագործակցությանը: Նա նշեց, որ զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ, նրանք նաև աշխատանքի են տեղավորվում, և արդյունքներն առավել քան գոհացուցիչ են:
Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ՀԿ ներկայացուցիչ Սաթենիկ Պապյանը տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց սայլակ¬ների տրամադրման գործընթացի կանոնակարգը: Սայլակ¬ների տրամադրման գործընթացն այսուհետ կիրականացնի «Լիարժեք կյանք» հկ-ն, սակայն տվյալները կհավաքագրվեն Լոռու մարզպետարանի համապատասխան բաժնում: Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում Ճապոնիայի սոցիա¬լական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բան¬կի միջոցներով, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմա¬կեր¬պու¬թյան մասնակցությամբ իրականացվում է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում են մասնագիտական անվճար ուսուցումներ կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ծրագրի մանրամասները ներկայացրեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Վանաձորի համայնքային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը:
Վանաձորում և Սպիտակում հաշմանադամների համար աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներկայացրեցին Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար Գագիկ Սիմոնյանը և Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Անահիտ Գյուլազյանը: Վանաձորում ստեղծվում է կոմունալ ծառայություն իրականացնող կազմակերպություն, որտեղ աշխատելու հնարավորություն կունենա 15 հաշմանադամ, իսկ Սպիտակ քաղաքում՝ ջերմոցային տնտեսություն՝ «Սեյվ դը չիլդրն», «Սպիտակի ֆերմեր», «Ունիսոն» և «Կամրջակ» կազմակերպությունների աջակցությամբ, այստեղ աշխատանքով կապահովվի 18 հաշմանդամ: Արթուր Նալբանդյանը ողջունեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ուղղությամբ իրականացվող բոլոր ծրագրերը:
Մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց միջազգային կարգի սպորտի վարպետ, 2003թ. բազկամարտի աշխարհի չեմպիոն, «Սիփան» մարզական կազմակերպության ղեկա¬վար Սերոբ Աբրահամյանին՝ 2014թ. մարտին Լոռու մարզի բազկամարտի բաց առաջնությունը բարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու համար, Արա Առաքելյանին՝ հաշմանդամների շրջանում իրականացվող մարզային ծրագրերի կազմակերպման և աջակցության համար, Վանաձորի թիվ 3 մշակույթի տան կազմակերպիչ Անի Աղաջանյանին՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար:
Առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին տեղեկություններ ներկայացրին նաև հանձնաժողովի մյուս անդամները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36