Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը շնորհավորեց լոռեցի մայրերին

07.04.2014

Ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական հաճելի անակնկալը մատուցեց լոռեցի կանանց և մայրերին: Ալավերդու և Վանաձորի բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներ այցելելով՝ նա տոնի առթիվ շնորհավորեց մայրացած կանանց՝ նվերներ հանձնելով նորածին փոքրիկներին: Մարզի ղեկավարը շնորհավորեց նաև բուժհաստատություների աշխատակազմերի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ ջերմ խոսքեր հղելով նրանց, մաղթելով ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն:
Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի և Վանաձորի թիվ 1 համաբուժարանի տնօրեն Սիլվա Նազարյանի ուղեկցությամբ եղավ նաև վանաձորաբնակ երկու ընտանիքներում, որտեղ եռյակ և զույգ փոքրիկներ են մեծանում: Անուշ Սահակյանը այս տարվա հունվարի 22-ին երեք աղջիկ է լույս աշխարհ բերել, իսկ Վերիչկա Սիրադեղյանը ծննդաբերել է այս տարվա փետրվարի 8-ին, լույս աշխարհ բերել տղա և աղջիկ: Վերիչկայի ամուսինը՝ Տիգրանը, գաղթել է Սիրիայից, ընտանիք կազմել ու հիմնավորվել է Վանաձորում:
Ա. Նալբանդյանը փոքրիկների համար դրամական աջակցություն էր նախապատրաստել, իսկ մայրերի համար՝ ծաղկեփնջեր: Մարզպետը, զրուցելով ընտանիքների անդամների հետ, պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրանց ցանկացած հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36