Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ասպետն իր ասպետության համար արժանացավ Լոռու մարզպետ ,,Ոսկե հուշամեդալին,, 21.10.2011
Լիբանանահայ, Փարիզի համալսարանի ուսանող, 20-ամյա Ասպետ Հարմանդանյանը այս տարվա փետրվարին, ՙՅութուբում՚ դիտելով տեսանյութ՝ Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Արթուր Դանիելյանի 9 անձից բաղկացած բազմանդամ, անօթևան ընտանիքի մասին, դրամահավաք է կազմակերպել և բնակարան գնել նրանց համար։ Այսօրինակ ասպետությունը չէր կարող ուշադրության չարժանանալ մարզային իշխանությունների կողմից։ Ասպետ Հարմանդանյանին արժանին մատուցելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որոշմամբ շնորհվել է ՙՈսկե հուշամեդալ՚։
,,Ոչ մի անձնական հարց անուշադրության չի մատնվի,, 20.10.2011
Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Թումանյանի տարածաշրջանի համայնքների բնակիչների ընդունելություն անցկացրեց Ալավերդի քաղաքում: Մասնակցում էին Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, Ալավերդի քաղաքի սոցիալական, էներգետիկ, կոմունալ և այլ ծառայությունների ղեկավարներ: Ընդունելության եկած շուրջ 20 քաղաքացիների խնդրանքների գերակշիռ մասն ուներ սոցիալական, առողջապահական ուղղվածություն:
Հաշմանդամներն ուշադրության կենտրոնում են 19.10.2011
Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի հաշմանդամների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նա նախ շնորհավորեց հորեղբորորդիներ Սենիկ և Գևորգ Սերոբյաններին, ովքեր Երևանում հոկտեմբերի 3-8-ն անցկացված խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ։ Մարզպետը տղաներին հանձնեց դրամական պարգևներ։
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան՝ Վանաձորում 17.10.2011
Վանաձորում մեծ հայասերի 150-ամյակին լավագույն նվերը եղավ ,,Ֆրիտյոֆ Նանսեն,, հիմնադրամի կողմից Դիմաց թաղամասում նրա թանգարանի բացումը, որի արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մեծ մարդասերի վաստակը գնահատող բազմաթիվ վանաձորցիներ: Աղայան-95/15 հասցեն այսուհետ բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Նանսենի կյանքով, նրա հայանպաստ գործունեությամբ:
Պահանջվեց շտկել բացթողումները 13.10.2011
Հոկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի նախագահությամբ Լոռու մարզպետարանում կայացավ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հանձնաժողովի արտագնա նիստը՝ Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների Լոռնապատ, Գուգարք, Դարպաս, Վահագնի, Եղեգնուտ, Գարգառ, Գյուլագարակ Վարդաբլուր, Լեջան և Ուռուտ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
2011թ. հոկտեմբերի 7-ին ժամը 12–ին Վանաձորի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների մարզային ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին: