Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում անվճար բուժօգնություն է ստացել 1069 կին

08.04.2014

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել նաև Լոռու մարզում։ Ներզատաբանը, ակնաբույժը, սրտաբանը և նյարդաբանը մարզ էին գործուղղվել Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրից և «Մուրացան» համալսարանական կլինիկայից, ուռուցքաբանը՝ Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից, իսկ մանկաբարձ-գինեկոլոգը՝ Վերարտադրողական առողջության պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից։ Մարտի 24-ին և 25-ին նշված մասնագետները իրենց դիմած 497 կնոջ առաջնային զննում և հետազոտություն են կատարել։ Նրանցից մեկը տեղում բուժօգնություն է ստացել, իսկ 81-ն ուղեգրվել են Երևան։ Մարտի 26-ին Ալավերդու բժշկական կենտրոնում հետազոտվել է 123 հիվանդ, Երևան է ուղեգրվել նրանցից յոթը։ Մարտի 27-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնում հետազոտվել է 154 հիվանդ, Երևան է ուղեգրվել 18-ը։ Մարտի 28-ին Տաշիրի բժշկական կենտրոնում հետազոտվել է 154 հիվանդ, Երևան է ուղեգրվել երկուսը, իսկ մարտի 31-ին Սպիտակի բժշկական կենտրոնում հետազոտված 105 հիվանդից Երևան է ուղեգրվել մեկը։ Ընդհանուր առմամբ՝ այդ օրերին Լոռու մարզում հետազոտվել է 1069 հիվանդ, որոնցից Երևան է ուղեգրվել 109-ը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09