Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՓՄՁ-ների գործունեությունը Հայաստանում և Վանաձորում 01.11.2013
Նոյեմբերի 1-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում «Ամերիա» ՓԲԸ-ի խորհրդատվական բաժինը ներկայացրեց հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանում, մասնավորապես` Վանաձորում փոքր և միջին ձեռնարկատիրության և բանկի վարկավորման նոր պայմաններին։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, «Ամերիա» բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը, փոքր և միջին ձեռնարկատերեր, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Մարզխորհրդի նիստում 31.10.2013
Հոկտեմբերի 31-ին Վանաձորի «Լոռի» ժկ դահլիճում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 29.10.2013
Հոկտեմբերի 31-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով.

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր 28.10.2013
Հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը, Արկադի Համբարձումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը և Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի վարչությունների պետեր, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Անտոն Քոչինյանին նվիրված եզրափակիչ միջոցառումը մայաքաղաքում 28.10.2013
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, անվանի պետական, քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվեց հոկտեմբերի 25-ին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ա. Քոչինյանի կիսանդրին տեղադրվեց գործչի անունը կրող փողոցում: