Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փլուզման հետևանքները վերացված են, երթևեկությունը վերականգնված է

04.06.2014



Հորդառատ անձրևների պատճառով Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը որ հունիսի 3-ի երեկոյան փակվել էր ապարների, ցեխածածկույթի սողանքի հետևանքով, արդեն միակողմանի երթևեկելի էր ժամը 22.45-ի սահմաններում, իսկ հունիսի 4-ին, առավոտից, միջպետական ճանապարհը լիովին երթևեկելի է: Այս մասին տեղեկացրեց Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանը: Դժվարին իրադրության պայմաններում իրենց լավ դրսևորեցին «Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի անձնակազմերը, Լոռու մարզի արտակարգ իրավիճակների վարչության փրկարարները: Նրանց օպերատիվ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ բացառվեցին հողաշերտի փլուզման հետևանքով հնարավոր արտակարգ դեպքերը:
Դեպքի վայրում վերականգնողական աշխատանքներին հետևող Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր գոհունակաությունը հայտնեց ճանապարհաշինական երկու ընկերությունների և փրկարների ջանադիր աշխատանքի վերաբերյալ (Տեսանյութ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53