Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուրիզմի զարգացմանն աջակցելու նպատակով

06.06.2014

Հունիսի 5-ին, Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու մարզում տուրիզմի զարգացմանն աջակցող կառույցների՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հերթական հանդիպում-քննարկումն էր կազմակերպվել: Նպատակը՝ մարզում տուրիզմի զարգացմանը խթանող ծրագրերի քննարկումն էր, ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումը:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը, նշելով, որ դրանք նպաստում են հարցերի առավել արդյունավետ լուծմանը: Նա տեղեկացրեց, որ տուրիզմի զարգացման ուղղությամբ, որն, ի դեպ, Լոռու մարզպետի կողմից դիտարկվում է որպես մարզի տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ, բավականին ակնառու քայլեր են կատարվում: Ինչպես օրինակ, Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի աջակցությամբ (Լոռու մարզպետարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում)՝ Ալավերդում հիմնվել է տուրիստական գրասենյակ, ծրագրեր են իրականացվում նաև «Վորլդ Վիժն» կազմակերպության, Ֆրանսիայի Ռհոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ և այլն:
Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը կարևորեց տուրիզմի բնագավառում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համագործակցությունը, որպեսզի նրանք ոչ թե կրկնեն մեկը մյուսին, այլ գործեն մեկ արժեհամակարգում՝ լրացնելով մեկմեկու:
Հանդիպմանը ներկա կառույցների ներկայացուցիչները ներկայացրեցին տուրիզմի զարգացման ուղղությամբ իրենց կողմից իրականացված ծրագրերը և առաջիկա անելիքները: Բարձրաձայնվեցին մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ, ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, սպասարկման որակի բարելավումը և այլն, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:
Քննարկման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, հստակեցվեցին առաջիկա անելիքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18