Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրդեհներից խուսափելու նպատակով 01.08.2013
Հուլիսի 30-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Անտառային հրդեհների հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն: Վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հերթական պլանային հանդիպումներից էր: Հանդիպմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակիցներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ:
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ակնկալիքով 31.07.2013
Հուլիսի 30-ին «Թուֆենկյան Հոսփիթալիթի» հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվել էր քննարկում «Նոտորական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ, քրակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» թեմայով: Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում և նպատակն էր՝ վեր հանել ոլորտներում առկա խնդիրները, կատարել բացահայտումներ: Հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մարզերում:
Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Ստեփանավան, Ուրասար և Կաթնաղբյուր համայնքներում էր 25.07.2013
Հուլիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և Լոռու մարզպետարանի ՏԻ ՀԳՄ վարչության ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Ստեփանավան քաղաքում և տարածաշրջանի Ուրասար ու Կաթնաղբյուր համայնքներում: Ստեփանավանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպվել:
Մրցույթ ՏՏ ոլորտում. Նախընտրական փուլին ներկա էր նաև Լոռու մարզպետը 23.07.2013
Արդեն մի քանի տարի է` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը անցկացնում է մրցույթ՝ դպրոցականների, ուսանողների, ասպիրանտների շրջանում: Լավագույնները ներկայացվում են ՀՀ նախագահի մրցանակին՝ տարբեր անվանակարգերում:
Անցկացվեց «Օձունի գանձեր» փառատոնը 22.07.2013
Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման (G2iA) ֆրանսիական կազմակերպության և «Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Ռհոն-Ալպեր ռեգիոնի հովանավորությամբ և համագործակցությամբ, Լոռու մարզպետարանի, Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն և Ծաթեր համայնքների գյուղապետերի, Հայաստանի համայնքների միության և «Les Amis du G2iA» միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի հետ ծրագրի գործընկերության շրջանակներում հունիսի 11-24-ը իրականացվում է «Ամենամյա միջհամայնքային հանդիպում Օձունում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում 2013թ. հուլիսի 20-ին տեղի ունեցավ «Օձունի գանձեր» փառատոնը:
Լոռու մարզպետն ընդունեց Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահին 19.07.2013
Հուլիսի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ընդունեց Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահ, ,,Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղական համայնքների ասոցիացիայի,, փոխնախագահ, Գարժիլես Դամպիեղ համայնքի գյուղապետ Վանիկ Բերբերյանին, Հայաստանում Ռհոն-Ալպ ֆրանսիական տարածաշրջանի ներկայացուցիչ, Ռհոն-Ալպի ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի համակարգող Անահիտ Դավթյանին և Միջմասնագիտական Միջազգային Հայկական Խմբավորում (G2iA) կազմակերպության հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանին: