Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

12.12.2014

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարներին, ամառային զորակոչը բարձր մակարդակով կազմակերպելու, իսկ համայնքների ղեկավարներին, հանձնաժողովի անդամներին՝ աջակցելու համար և հույս հայտնեց, որ նույնկերպ կկազմակերպվի նաև ձմեռային զորակոչը:
Օրակարգի առաջին հարցով տարածաշրջանների զինվորական կոմիսարները ներակայացրեցին 2014թ. ձմեռային զորակոչի կազմակերպման ընթացքն ու խնդիրները՝ անդրադառնալով զորակոչային առաջադրանքների կատարմանը: Նրանք վստահեցրին, որ զորակոչի հետ կապված խնդիրներ չեն ծագի:
2014թ. ձմեռային զորակոչի ենթակա զինակոչիկների առողջական խնդիրների հետ կապված հարցը ներկայացրեց հանձնաժողովի անդամ, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովությոան վարչության պետ Սամվել Լամբարյանը: Հայտնի է, վերջին շրջանում զինակոչիկների պատվաստումները կատարվում են այդ նպատակով առանձնացված համաբուժարանում: Նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ զինակոչիկները պատվաստվելուց հետո հնարավորություն են ունենում որոշ ժամանակ մնալու տանը, գտնվելու բժիշկների հսկողության ներքո: Սակայն այս պարագայում էլ, որոշ զինակոչիկներ խուսափում են պատվաստվելուց կամ ուշացումով են ներակայանում, մինչդեռ պատվաստանյութը բացելուց հետո այն պետք արագ կերպով օգտագործվի՝ ժամկետանց չդառնալու համար: Այս խնդրից խուսափելու համար մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին և զինվորական կոմիսարներին առաջարկեց բացատրական աշխատանքներ տանել զինակոչիկների և նրանց ծնողների շրջանում: Ներկայացվեց նաև դպրոցներում կատարվող կցագրման աշխատանքների ընթացքը, ապա հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեցին պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետման ենթակա գործերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24