Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևորվեց համագործակցությունը մարզպետարանի, համայնքապետարանների և ոստիկանության միջև

12.12.2014

Լոռու մարզպետարանի աշխատակիցների և մարզի խոշոր համայնքների ղեկավարների հետ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի ոււնեցավ Լոռու մարզպետարանում՝ դեկտեմբերի 12-ին: Հանդիպման էին եկել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, վարչության պատասխանատու աշխատողներ: Քննարկվեց մարզպետարանի, համայնքների և ոստիկանության միջև համագործակցության ակտիվացման անհարժեշտությունը՝ մի շարք խնդիրներից խուսափելու նպատակով: Դպրոցներում արձանագրված հանցագործությունների վերջին դեպքերով պայմանավորված՝ առաջնային համարավեց հատկապես անչափահասների շրջանում տարվող բացատրական աշխատանքների իրականացումը, մարզպետարան-համայնք-դպրոց կապի սերտացումը:
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ տոնական օրերի հետ կապված ուժեղացվել է ոստիկանների շուրջօրյա հերթապահությունը՝ համայնքների ղեկավարներին ևս հորդորելով աչալուրջ լինել: Նա վերջիններիս խնդրեց նաև հետևողական լինել նախատոնական օրերին առևտրի ժամանակավոր կազմակերպման թույլտվություններ տրամադրելու հարցում: Քննարկվեցին նաև այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24