Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 13.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օգոստոսի 12-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքները: Մարզի ղեկավարը հանձնարարել է հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բոլոր դիմումների և հարցումների ուղղությամբ իրականացնել համակողմանի և ամբողջական ուսումնասիրություններ և ներկայացնել հիմնավորված պատասխաններ:

Մարզպետ Արամ Ղազարյանը անակնկալ այցով եղել է Վանաձորի բժշկական կենտրոնում 13.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին անակնկալ այց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոն: Մարզի ղեկավարը բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Մեսրոպ Հազրոյանի հետ շրջայց է իրականացրել բուժկենտրոնում, ծանոթացել տրամադրվող բուժծառայությունների որակին, ընդհանուր կարգապահական հարցերին, քաղպաշտպանությանն ու անվտանգության կանոնների պահպանմանը, տեղում զրուցել բուժառուների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում նրանք բուժծառայությունների որակը և բուժանձնակազմի վերաբերմունքը:

Գյուղատնտեսական համատարած հաշվառումը կիրականացվի2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը 12.08.2024
Օգոստոսի 9-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման Լոռու մարզային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը, Գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վրեժ Մանուկյանը, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետի պարտականությունները կատարող, գնդապետ Մհեր Վանյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման պետ Տաթևիկ Սարգսյանը, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների աշխատակազմերի և այլ պատասխանատու պաշտոնյաներ:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 8-ին որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,428,851.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 08.08.2024
Օգոստոսի 7-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նիստին ներկա էին ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետի պարտականությունները կատարող, գնդապետ Մհեր Վանյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Մանթաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:

Մեկնարկել է «ԿԱՏԱՐԻՆԵ կանայք-Լոռի» ծրագիրը 07.08.2024
Օգոստոսի 7-ին հանդիսավորությամբ անցկացվել է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի Լոռու տարածքային ցանցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ պատգամավորներ Արփինե Դավոյանը, Արմենուհի Կյուրեղյանը, «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» կանանց հզորացման ծրագրի ղեկավար Լաուրա Սիմոնյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության դպրոցի Լոռու մարզի շրջանավարտները, հյուրեր: Ծրագրի նպատակն է ստեղծել փոխաջակցող միջավայր, որտեղ Լոռու մարզի կանայք կարող են օգնել միմյանց՝ համայնքային ու քաղաքական առաջնորդական հմտությունների զարգացման հարցում, ինչպես նաև ծանոթանալ կանանց առնչվող տեղական ու միջազգային ծրագրերին, զարգացման ու առաջխաղացման հնարավորություններին: