Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 13.01.2025

Հունվարի 12-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 10.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 10-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկվել են Լոռու մարզպետի 2024թ. աշխատանքային հաշվետվության հետ կապված մի շարք հարցեր, հստակեցվել են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, ըստ ոլորտների, ամփոփ տեղեկանքների ներկայացման ձևաչափը և ժամկետները: Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս, տրվել են հանձնարարականներ:

Վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանին

Վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանին 10.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և մարզպետի աշխատակազմը հունվարի 10-ին վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանին: Աշոտ Պապանյանն իր շուրջ 29-ամյա գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել պետական կառավարման համակարգի կայացման, ինչպես նաև հանրակրթության կազմակերպման գործում: -Մեծ է եղել Ձեր դերակատարությունը կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում: Դուք մեծ սեր ու նվիրվածություն եք ցուցաբերել Ձեր աշխատանքին՝ դրսևորելով գործընկերային և մարդկային բարձր հատկանիշներ,-Ա. Պապանյանին ուղղված իր խոսքում մասնավորապես նշել է մարզի ղեկավարը: Գնահատանքի խոսքեր են հնչեցրել նաև գործընկերները:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները 09.01.2025

ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ Վանաձոր և Փամբակ համայնքներից: Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Լոռու մարզպետը կարևորել է բժշկական ծառայությունների պատշաճ կազմակերպումը և անհրաժեշտ բժշկական օգնությունը բարձր մակարդակով տրամադրելու գործընթացը

Լոռու մարզպետը կարևորել է բժշկական ծառայությունների պատշաճ կազմակերպումը և անհրաժեշտ բժշկական օգնությունը բարձր մակարդակով տրամադրելու գործընթացը 08.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 7-ին աշխատանքային այցով եղել է Վանաձորի «Գուգարք» կենտրոնական և թիվ 5 պոլիկլինիկաներում: Շրջայցին մասնակցում էր Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Այցերի ընթացքում Արամ Ղազարյանը շրջել է համաբուժարանների աշխատասենյակներով, զրուցել է բուժաշխատողների հետ, քննարկել համաբուժարանների կարիքներն ու առաջիկա ծրագրերը: Մարզի ղեկավարը զրուցել է նաև բուժառուների հետ, հետաքրքրվել մատուցվող ծառայությունների մակարդակով և նրանց առողջական վիճակով:

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը 07.01.2025

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հավատացյալներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 15:59:18