Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 14.01.2015
Հունվարի 13-ին աշխատանքային այցով Վանաձոր էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրան ուղեկցում էին նախարարության գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զինվորականության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Աշխատանքային խորհրդակցություն 12.01.2015
Հունվարի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցակցրեց 2015թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նա ներկաներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ՝ բարեմաղթելով առողջություն և աշխատանքային հաջողություններ: Մարզպետը նշեց, որ 2014թ. մարզպետարանի գործառույթներով նախատեսված աշխատանքները կատարվել են ամբողջությամբ:
Ամանորյա անակնկալներ 12.01.2015
Նախորդ տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Վալլեքս» ընկերությունների խմբի հովանավորությամբ մի շարք ամանորյա անակնկալներ մատուցվեցին մանուկներին ու տարեցներին: Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ», Տիկնիկային և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների ամանորյա ներկայացումները անվճար դիտելու հնարավորություն ունեցավ ավելի քան 2000 երեխա, իսկ շուրջ 300 փոքրիկի՝ նաև ամանորյա նվերներ տրվեցին:
Նվերներ 2015թ. նորածիններին 12.01.2015
Հունվարի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկա գտնվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոներին նվիրված Սուրբ պատարագին, որը մատուցեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Անանիա Շիրակացի մեդալ՝ Լոռու մարզպետին 30.12.2014
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը 26.12.2014
Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց տարեվերջյան մամլո ասուլիս, որին մասնակցեցին, ինչպես տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այնպես էլ հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները: