Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատի Առողջության կենտրոնը կգործի նորակառույց շենքում

Լեռնապատի Առողջության կենտրոնը կգործի նորակառույց շենքում 19.06.2015

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այցի առիթը Լեռնապատի նորակառույց առողջության կենտրոնի հանդիսավոր բացումն էր, որը Բուժաշխատողի օրվա նախօրեին լավագույն նվերն էր Լեռնապատի Առողջության կենտրոնի բուժանձնակազմին:

Տ. Բադոյանն աշխատանքային այցերով եղավ Ստեփանավանի և Տաշիրի տարածարջանների համայնքներում 18.06.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալները աշխատանքային այցերով լինում են մարզի տարածաշրջաններում, խորհրդակցություններ են անցկացնում համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Մարզպետն այցելեց Վանաձորի մանկատուն 17.06.2015

Երեխաների պաշտպանության մեկամսյակի շրջանակներում հունիսի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի մանկատուն:

Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր ռեգիոնի և Լոռու մարզի միջև համագործակցությունը շարունակվում է

Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր ռեգիոնի և Լոռու մարզի միջև համագործակցությունը շարունակվում է 16.06.2015

Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի և Լոռու մարզպետարանի միջև 2012թ. դեկտեմբերին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Լոռու մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում: Լուրջ ուշադրություն է դարձվում հատկապես տուրիզմի զարգացմանը:

Խորհրդակցություն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ 16.06.2015

Հունիսի 16-ին Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասախանատու աշխատակիցների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում և Սպիտակի քաղաքապետարանում:

Մարզպետը տեղում ծանոթացավ կարկուտի պատճառած վնասներին 15.06.2015

Հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ եղավ Ճոճկան, Այրում, Քարկոփ, Շնող համայնքներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 16:31:08