Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հովհաննես Աբելյանի 150-ամյակին նվիրված փառատոնն ավարտվեց

12.10.2015



          Հոկտեմբերի 2-10-ը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում անցկացվեց թատերական փառատոն՝ նվիրված հայ մեծանուն արտիստ Հովհաննես Աբելյանի 150- ամյակին: Փառատոնի կազմակեպմանն աջակցել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հոկտեմբերի 2-ին մեծ արտիստի արձանի մոտ ազդարարվեց փառատոնի բացումը և նույն օրը  Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացմամբ տրվեց փառատոնի մեկնարկը:

Բացման օրը ողջույնի խոսք ասաց նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, ով մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից շնորհավորեց աբելյանցիներին: Հաջորդ օրերին ներկայացան Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնը՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետթատրոնը՝ Շիրվանզադեի «Եվգինեն», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետթատրոնը՝ Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետթատրոնը՝ Շիրվանզադեի «Չար ոգի», ՀԹԳՄ «Ազատ բեմ» թատրոնը ՝  Ֆ. Դոստոևսկու «Ապուշը», Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնը ՝ «Պեպո», Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը՝ «Խանումի արարքները» ներկայացումներով: Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտի պետթատրոնը ներկայացրեց Մուրացանի «Ռուզանը», որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27