Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

12.10.2015

Հոկտեմբերի 12-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում գրանցվել է 10 դեպք, որից 2-ը հրդեհի, 4-ը՝  ՃՏՊ՝  8  վիրավորով, 1-ը՝ թունավարման, 3-ը՝ կենցաղային բնույթի:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության  պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 9-ի դրությամբ:  Նրա տեղեկացմամբ՝ սեփական եկամուտների պլանի կատարողականը ամսվա պլանի նկատմամբ տվյալ ժամակահատվածում կազմել է 15,3 տոկոս, գույքահարկինը՝  18,9 և հողի հարկի կատարողականը՝ 10 տոկոս:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը զեկուցեց մարզում ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզի պատվիրակությունը պատրաստ է մասնակցելու հոկտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվելիք  «Արմ պրոդեքսպո»  միջազգային  մասնագիտացված  ցուցահանդեսին:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան  առաջարկություններով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27