Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց Մարգահովիտի օրը

12.10.2015

Հոկտեմբերի 10-ին Մարգահովիտ համայնքում հանդիսավորությամբ նշվեց գյուղի հիմնադրման 1018-րդ տարեդարձը: Նույն օրը կատարվեց նաև ներհամայնքային  1600 մետր երկարությամբ  ասֆալտապատ ճանապարհի բացումը:

 Ճանապարհի կառուցումն իրականացվել է «Մարգահովիտ» բարեգործական հիմնադրամին՝ բարերարների կողմից հանգանակված միջոցներով: Ծրագրի արժողությունը 96,5 միլիոն դրամ է: Շուրջ մեկ ամիս առաջ Մարգահովիտ կատարած այցի  ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր  ճանապարհի մյուս հատվածի ասֆալտապատման համար պետբյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել: Խոստումն իրականություն է դարձել, և տրամադրված  25 միլիոն դրամով  այժմ ասֆալտապատվում է դեպի գյուղի դպրոց տանող  ճանապարհը:  

Գյուղի տարելիցին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը  ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, «Մարգահովիտ» հիմնադրամի հիմնադիր, գործարար Արմեն Սարուխանյանը, այլ պատվավոր մարգահովիտցիներ, համայնքապետեր, հյուրեր: Պատվարժան հյուրերին մարգահովիտցիները դիմավորեցին աղուհացով, որից հետո կատարվեց ճանապարհի բացումը: Միջոցառումն անցկացվեց  եկեղեցամերձ հրապարակում:  Հանդիսությունը վարում էին ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը և հանդիսավար Արմիդա Պողոսյանը: Նրանք հիշեցրին, որ նախորդ տարի նույն օրը «Մարգահովիտ» հիմնադրամի տնօրինությունը խոստացել էր, որ գյուղի տարելիցին նվիրված հաջորդ տոնակատարությունը սկսելու են քայլերթով նոր ասֆալտապատ ճանապարհով: Խոստումը կատարվել է: 

  Իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում մարզպետը երախտագիտություն հայտնեց  «Մարգահովիտ» հիմնադրամին, բոլոր բարերարներին՝ ճանապարհաշինական ծրագրի նախաձեռնության և իրականացման համար: Նա նշեց նաև, որ Մարգահովիտը կարող է օրինակ ծառայել մարզի մյուս համայնքների համար:

Սիրելի համագյուղացիներին տոնի առթիվ շնորհավորեց Ա. Սարուխանյանը,ով բարեգործական մի շարք ծրագրերով մշտապես աջակցում է հարազատ համայնքին:

Համայնքի ղեկավար Սամվել Անանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, մարզպետին, հիմնադրամի ղեկավարությանը,  գյուղի զարգացմանը նպաստող բոլոր համագյուղացիներին: Նույն օրը «Մարգահովիտի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացան և համապատասխան հավաստագրեր ստացան Գագիկ Սարուխանյանը, Ռոբերտ Դերձյանը և Սերժիկ Մալաքյանը: Շներհակալագրով պարգևատրվեցին գյուղի զարգացման ծրագրերում ներդրում ունեցած մարգահովիտցիներ, ինչպես նաև  «Իջևանի ճանապարհաշինարար» ՓԲԸ-ի նախագահ Մակիչ Վառյանը, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Անի Շագինյանովան՝ Մարգահովիտում 14 հազար

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27