Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով 05.05.2015
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքապետեր, փորձագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 05.05.2015
Մայիսի 5-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Ապրիլի 30-ին Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի և Մեծ Այրումի միջնակարգ դպրոցի աշակերտները Լոռու մարզպետարանում հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ընտանքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգասյանը: Աշակերտներից շատերն առաջին անգամ էին մարզկենտրոնում։

Ռաֆթինգ՝ Դեբեդ գետում 29.04.2015
Ապրիլի 24-28-ը Լոռու մարզում էին գտնվում Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի «Օ տեղ դը պղովանս» տուրիստական հայտնի գործակալության ներկայացուցիչ Դանիել Գերասիմենկոն և ռաֆթինգ մարզաձևի եվրոպայում հայտնի մասնագետներ Պիեռ Դաբուն և Մարկ Անդրեն: Վերջիններս նավարկելով Դեբեդ գետով՝ իրենց վարպետությունը ցուցադրեցին սպորտաձևին անտեղյակ տարածաշրջանի բնակիչներին: