Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի հոբելյանի առթիվ

18.11.2015

Թանկագին վարպետ

Իմ և Լոռու բազմահազար թատերասերների անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանը:

Դուք մեկն եք Արարչատու տաղանդով օժտված Լոռու այն արվեստագետներից, որ ստեղծեցիք Ձեր Գրիգորյանական դպրոցը և՛ բեմում, և՛ որպես մանկավարժ ու մեկենաս երիտասարդ արվեստակիցների համար: Մեծ է Ձեր ավանդը Ալավերդու թատերաշխարհում, անգնահատելի է ՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որում և անցավ Ձեր ստեղծագործական հաղթարշավը:

Հայ թատերարվեստի տարեգրության պատմության մեջ անմոռանալի են բեմում և կինոյում ձեր կերտած շուրջ 200 կերպարները, որոնք ձեր կեսդարյա ստեղծագործական կյանքի լուսերիզ փարոսներն են:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27